Թիվ ԵԴ/35234/02/22 քաղաքացիական գործով Մուշեղ Մխիթարի Մխիթարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
02.11.2022
Գործ թիվ ԵԴ/35234/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
21 հուլիսի 2022 թվական ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արամ Մկրտչյան), քննության առնելով <<Գուդկրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Մուշեղ Մխիթարի Մխիթարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը,
ՊԱՐԶԵՑ
15.07.2022 թվականին <<Գուդկրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Մուշեղ Մխիթարի Մխիթարյանի գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի աշխատակազմին է հանձնվել 19.07.2022 թվականին:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր առկա չեն:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. <<Գուդկրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Մուշեղ Մխիթարի Մխիթարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/35234/02/22 քաղաքացիական գործով դատարանի` եզրափակիչ դատական ակտը՝ վճիռը, կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականին նոյեմբերի 08-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.
Հեռ..` +37410511813 / 438/
Էլ. փոստ`