Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/29828/02/21

02.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ
ԵԴ/29828/02/21
9.1/Ե-
«01» հոկտեմբերի 2022թ.
թիվ ԵԴ/29828/02/21 քաղաքացիական գործով
երրորդ անձ՝ Սերոբ Գրիգորյանին
/հասցե՝ ք. Երևան, Քաջազնունու փողոց 11-52/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Գայանե Յուրիկի Մարգարյանի ընդդեմ Գայանե Միշայի Սահակյանի, երրորդ անձինք՝ Արամ Սոսի Գրիգորյանի, Անի Սոսի Գրիգորյանի, Սերոբ Սոսի Գրիգորյանի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/29828/02/21 քաղաքացիական գործով 01.11.2022 թվականին, ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 06.04.2023 թվականին, ժամը 11:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավրության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԶԱԽԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 1051 18 13

Էլ. փոստ`