Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՍնԴ/2876/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

04.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ 6-րդ մասով

ՊԱՐՏԱՊԱՆ՝ ԳՐԻԳՈՐ ԱՐԹՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
/ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, 108 թաղամաս, 122 տուն/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 11.10.2022 թվականի որոշմամբ /դատավոր Ս. Խաչատրյան/ Սերոբ Ֆելիքսի Մուրադյանի /ներկայացուցիչ՝ Ղևոնդ Վաղարշակի Պապոյան/ ընդդեմ Գրիգոր Արթուրի Հովհաննիսյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» 11.10.2022 թվականի որոշումը, դիմումի և կից փաստաթղթերի պատճենները նույն օրը ուղարկվել են պարտապան Գրիգոր Արթուրի Հովհաննիսյանին՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, 108 թաղամաս, 122 տուն հասցեով, որը 20.10.2022 թվականին փոստային ծառայության կողմից հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով։ Նույն օրը վերոնշյալ փաստաթղթերը նույն հասցեով կրկին ուղարկվել են Գրիգոր Արթուրի Հովհաննիսյանին: Նշված առաքանին 03.11.2022 թվականին փոստային ծառայության կողմից հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/2876/04/22 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +256-2-22-19

Էլ. փոստ`