Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԱԴ/0880/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

04.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Դավիթ Հովիկի Մուրադյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան փ. 56տ.

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Անդրանիկ Մուրադյանի ընդդեմ Դավիթ Հովիկի Մուրադյանի և Արթուր Հովիկի Մուրադյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Դավիթ Հովիկի Մուրադյանի ն (հասցե՝ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան փ. 56տ.), սակայն դատարանը չի ստացել հետադարձ ծանուցում:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում(ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 06.12.2022 թվականին, ժամը 11:45-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Ապարանի նստավայրում (հասցե` ք.Ապարան,Գայի 25) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ո Ր Ո Շ Ե Ց


Թիվ ԱՐԱԴ/0880/02/22 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը՝
Հայցվորի կողմից ենթակա են ապացուցման ա/ Մարգուշ Թևանի Մուրադյանի՝ իր մայրը հանդիսանալու, բ/Անդրանիկ Գրիգորի Մուրադյանի՝ ժառանգատու Մարգուշ Թևանի Մուրադյանի առաջին հերթի ժառանգ հանդիսանալու, գ/ժառանգական զանգվածի, այսինքն՝ գույքի առկայության, որը ժառանգատուի մահվան օրվա (ժառանգության բացման օրվա) դրությամբ պատկանել է իրեն, փաստը, դ/հայցվորի՝ ժառանգության բացման օրվանից սկսած տարբեր բնույթի ակտիվ գործողությունների՝ ուղղված ժառանգատուին պատկանող գույքը փաստացի տիրապետելուն և կառավարելուն ձեռնարկելու, ե/ նշված գործողությունները հայցվորի կողմից ժառանգության բացման օրվանից սկսած վեցամսյա ժամկետում ձեռնարկելու փաստերը:
Ապացույցների և դրանց ձեռք բերմանն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 05.12.2022 թվականը ներառյալ:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` +374 25224381

Էլ. փոստ`