Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/1073/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

04.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանողներ
Ազնիվ Լյուդվիկի Աբրահամյանին
Սվետլանա Աշոտի Աբրահամյանին
Նարգիզ Աշոտի Աբրահամյանին
Լաուրա Աշոտի Աբրահամյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Եղիպատրուշ

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<Մայլեռ Մաունթայն Ռեզորթ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Ազնիվ Լյուդվիկի Աբրահամյանի, Սվետլանա Աշոտի Աբրահամյանի, Նարգիզ Աշոտի Աբրահամյանի, Լաուրա Աշոտի Աբրահամյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման պահանջի մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողներ Ազնիվ Լյուդվիկի Աբրահամյանին, Սվետլանա Աշոտի Աբրահամյանին, Նարգիզ Աշոտի Աբրահամյանին, Լաուրա Աշոտի Աբրահամյանին, (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Եղիպատրուշ), սակայն դատարանը չի ստացել հատադարձ ծանուցում:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`