Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԱԴ1/0704/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

04.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Արծվիկ Արամի Տոնոյանին
Սաբեթ Հմայակի Տոնոյանին
Կարեպետ Արծվիկի Տոնոյանին
Մանիշակ Բաբկենի Տոնոյանին
Կարինե Կարապետի Տոնոյանին
Նշան Կարապետի Տոնոյանին
Սամվել Կարապետի Տոնոյանին
Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, Արագած վարչական տարածք

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում հայցի Հրաչիկ Պարգևի Հարությունյանի, Լյովա Հրաչիկի Հարությունյանի (այսուհետ՝ Հայցվորներ) ընդդեմ Ապարանի համայնքապետարանի, ՀՀ Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Պատասխանողներ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Արծվիկ Արամի Տոնոյանին, Սաբեթ Հմայակի Տոնոյանին, Կարեպետ Արծվիկի Տոնոյանին, Մանիշակ Բաբկենի Տոնոյանին, Կարինե Կարապետի Տոնոյանին, Նշան Կարապետի Տոնոյանին, Սամվել Կարապետի Տոնոյանին՝ (հասցե՝ՀՀ, Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, Արագած վարչական տարածք ), սակայն դատարանը չի ստացել հետադարձ ծանուցում:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում(ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 13.12.2022 թվականին, ժամը 10:40-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Ապարանի նստավայրում (հասցե` ք.Ապարան,Գայի 25) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`