Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/9232/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Անուշավան Թորգոմի Պետրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

04.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Վահան Թորգոմի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Մարգարիտ Թորգոմի Պետրոսյանի, Անուշավան Թորգոմի Պետրոսյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Վահան Թորգոմի Պետրոսյանի ընդդեմ Մարգարիտ Թորգոմի Պետրոսյանի, Անուշավան Թորգոմի Պետրոսյանի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 06.03.2023 թվականին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`