Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ1/0754/02/20

05.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559
ՇԴ1/0754/02/20
08.09.2022 թվական
ՇԴ25-------
Դատական ծանուցագիր


Պատասխանող՝ Արաքսյա Վարազդատի Վարդանյանին
ՀՀ, Շիրակի մարզ, Ամասիա, 25 շենք, բնակարան 5

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ թիվ ՇԴ1/0754/02/20 քաղաքացիական գործին ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Կարապետ Վալիկոյի Կոստանյանի, Արաքսյա Վարազդատի Վարդանյանի, Վալիկո Կարապետի Կոստանյանի, Նինա Կարապետի Կոստանյանի և Աբրահամ Կարապետի Կոստանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Սույն գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 01.12.2022 թվականին, ժամը 15:15-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 152-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է:
3. Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
4. Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:
5. Սույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:
6. Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում։
7. Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
8. Գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը:
9. Գործի քննությունն ավարտվելուց հետո մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը գործին մասնակցող անձինք չեն կարող ներկայացնել միջնորդություններ: Այդ ժամանակահատվածում ներկայացված միջնորդությունները ենթակա չեն քննարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Կից ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին 04.10.2022 թվականի որոշումը:

Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան




Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0754/02/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Հ. Ջալալյանի
քարտուղարությամբ՝ Ա. Սահակյանի

04 հոկտեմբերի 2022 թվական քաղաք Գյումրի

դռնբաց դատական նիստում, ուսումնասիրելով ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲ ընկերության ՀՎՀՀ՝ 02566492, գրանցման համար` 0394, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գր. Լուսավորիչ 13) (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Կարապետ Վալիկոյի Կոստանյանի (հաշվառման վայրի հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5), Արաքսյա Վարազդատի Վարդանյանի (հաշվառման վայրի հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5), Վալիկո Կարապետի Կոստանյանի (ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5), Նինա Կարապետի Կոստանյանի (հաշվառման վայրի հասցե ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5), Աբրահամ Կարապետի Կոստանյանի (հաշվառման վայրի հասցե ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին թիվ ՇԴ1/0754/02/20 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.
10.03.2020 թվականին «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Կարապետ Վալիկոյի Կոստանյանի, Արաքսյա Վարազդատի Վարդանյանի, Վալիկո Կարապետի Կոստանյանի, Նինա Կարապետի Կոստանյանի և Աբրահամ Կարապետի Կոստանյանի՝ խնդրելով առանձնացնել ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5 հասցեում գտնվող անշարժ գույքից Կարապետ Վալիկոյի Կոստանյանի բաժնեմասը, իսկ բաժնեմասն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում նշված անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Դատարանի (դատավոր Գ. Հարությունյան) 21.07.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
07.08.2020 թվականին հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Դատարանը (դատավոր Հ. Ղազարյան) 18.08.2020 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Դատարանը (դատավոր Հ. Ղազարյան) 01.02.2021 թվականին որոշում է կայացրել նախնական դատական նիստ հրավիրելու մասին:
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի թիվ ԲԴԽ-49-Ո-138 որոշմամբ՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հ. Ղազարյանի գործուղման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հունիսի 24-ին:
Թիվ ՇԴ1/0754/02/20 քաղաքացիական գործը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 25.07.2022 թվականին վերաբաշխվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Ջալալյանին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 26.07.2022 թվականին:
Դատարանը 28.07.2022 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին:
Լինելով ծանուցված 04.10.2022 թվականին, ժամը 16:00-ին հրավիրված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին՝ հայցվոր կողմը չի ներկայացել, խնդրել է գործը քննել իր բացակայությամբ:
Պատասխանողներ Կարապետ Վալիկոյի Կոստանյանին, Արաքսյա Վարազդատի Վարդանյանին, Վալիկո Կարապետի Կոստանյանին, Նինա Կարապետի Կոստանյանին և Աբրահամ Կարապետի Կոստանյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել Դատարան՝ «չպահանջված» փոստային մակագրությամբ, վերջիններս ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի և 99-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերով սահմանված կարգով:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշում է կայացրել 04.10.2022 թվականին, ժամը 16:00-ին հրավիրված նախնական դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների (և (կամ) դրանց բացակայության) հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցի տեսակներն են`
1) վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4)լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝
1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն:
2. Նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:
4. Նոտարական գործողության արդյունքով նոտարի հաստատած փաստն ապացուցման ենթակա չէ, եթե նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով, կամ նոտարական գործողությունը չի ճանաչվել ոչ իրավաչափ` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
5. Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ`
1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.
2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.
3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:
6. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որևէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
2. Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:
4. Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել:
5. Գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:
6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի համաձայն՝
1. Առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`
1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը,
2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, 3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը,
4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով,
5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը,
6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը,
7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը,
8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը,
9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը,
10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը,
11) գործին մասնակցող անձանց միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքննելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը,
12) որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը,
13) քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել մինչև չորս ժամ անվճար հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝
1. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը: 4. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը: 5. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով: 6. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Վերը նշված իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը:
Դատարանը ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով` գտնում է, որ սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը (ապացուցման առարկան), որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից, հետևյալ փաստերն են.
ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով՝ ընդհանուր սեփականության մասնակից Կարապետ Վալիկոյի Կոստանյանի կողմից «Արդշինբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ չկատարված պարտավորություններ ունենալու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
բ) Վեճի առարկա հանդիսացող` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1847375) պատասխանողներ Կարապետ Վալիկոյի Կոստանյանի, Արաքսյա Վարազդատի Վարդանյանի, Վալիկո Կարապետի Կոստանյանի, Նինա Կարապետի Կոստանյանի և Աբրահամ Կարապետի Կոստանյանի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
գ) Ընդհանուր համատեղ սեփականության մասնակից Կարապետ Վալիկոյի Կոստանյանի մոտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած պարտավորությունները մարելու համար այլ գույքի անբավարար լինելու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
դ) Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5 հասցեում գտնվող (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1847375) անշարժ գույքից առանց գույքին անհամաչափ վնաս պատճառելու Կարապետ Վալիկոյի Կոստանյանի բաժնեմասն առանձնացնելու հնարավորության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների չառարկելու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
ե) Պարտատեր «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից ընդհանուր համատեղ uեփականության մնացած մաuնակիցներ Արաքսյա Վարազդատի Վարդանյանին, Վալիկո Կարապետի Կոստանյանին, Նինա Կարապետի Կոստանյանին և Աբրահամ Կարապետի Կոստանյանին պարտապան Կարապետ Վալիկոյի Կոստանյանի բաժինը շուկայական գնով գնելու առաջարկ ուղղված լինելու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
զ) Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների՝ Արաքսյա Վարազդատի Վարդանյանի, Վալիկո Կարապետի Կոստանյանի, Նինա Կարապետի Կոստանյանի և Աբրահամ Կարապետի Կոստանյանի կողմից պարտապան Կարապետ Վալիկոյի Կոստանյանի բաժնեմասը ձեռք բերելուց հրաժարվելու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-9-րդ, 57-րդ, 60-63-րդ, 67-րդ, 165-167-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը
ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ՇԴ1/0754/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2022 թվականի դեկտեմբերի 01-ին ժամը 15:15-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
2. Սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը.
2.1. ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով՝ ընդհանուր սեփականության մասնակից Կարապետ Վալիկոյի Կոստանյանի կողմից «Արդշինբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ չկատարված պարտավորություններ ունենալու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
բ) Վեճի առարկա հանդիսացող ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1847375) պատասխանողներ Կարապետ Վալիկոյի Կոստանյանի, Արաքսյա Վարազդատի Վարդանյանի, Վալիկո Կարապետի Կոստանյանի, Նինա Կարապետի Կոստանյանի և Աբրահամ Կարապետի Կոստանյանի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
գ) Ընդհանուր համատեղ սեփականության մասնակից Կարապետ Վալիկոյի Կոստանյանի մոտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած պարտավորությունները մարելու համար այլ գույքի անբավարար լինելու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
դ) Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, շենք 25, բնակարան 5 հասցեում գտնվող (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1847375) անշարժ գույքից առանց գույքին անհամաչափ վնաս պատճառելու Կարապետ Վալիկոյի Կոստանյանի բաժնեմասն առանձնացնելու հնարավորության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների չառարկելու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
ե) Պարտատեր «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից ընդհանուր համատեղ uեփականության մնացած մաuնակիցներ Արաքսյա Վարազդատի Վարդանյանին, Վալիկո Կարապետի Կոստանյանին, Նինա Կարապետի Կոստանյանին և Աբրահամ Կարապետի Կոստանյանին պարտապան Կարապետ Վալիկոյի Կոստանյանի բաժինը շուկայական գնով գնելու առաջարկ ուղղված լինելու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),
զ) Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների՝ Արաքսյա Վարազդատի Վարդանյանի, Վալիկո Կարապետի Կոստանյանի, Նինա Կարապետի Կոստանյանի և Աբրահամ Կարապետի Կոստանյանի կողմից պարտապան Կարապետ Վալիկոյի Կոստանյանի բաժնեմասը ձեռք բերելուց հրաժարվելու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը):
2.2. Ապացուցման կարիք չունեցող փաստերն սույն գործով բացակայում են:
2.3. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 01-ը ներառյալ:
3. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ




Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`