Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/31209/02/22 քաղաքացիական գործով Էդուարդ Սուրենի Գրիգորյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/31209/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27 սեպտեմբերի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Արամ Մկրտչյան/, քննության առնելով <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության հայցադիմումը /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ Էդուարդ Սուրենի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել է 15.06.2022թ., նույն օրը մակագրվել է դատավոր Ս. Երիցյանին:
Դատարանի /դատավոր՝ Ս. Երիցյան/ 28.06.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է 02.08.2022թ., նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 05.08.2022թ.:
Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ 15.08.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է 13.09.2022թ., նույն օրը վերամակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 16.09.2022թ.:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր առկա չեն:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Վճիռը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023թ. հունվարի 23-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`