Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/42389/02/21 քաղաքացիական գործով Հայկ Ռազմիկի Ավանեսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/42389/02/21

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

02 սեպտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով ԵԴ/42389/02/21 քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ Սոնյա Սողոմոնի Հունանյանի ընդդեմ պատասխանողներ Սեդա Սարգսի Ավանեսյանի և Հայկ Ռազմիկի Ավանեսյանի՝ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ քաղաքացիական գործը 26.08.2022թ. մակագրվել և 30.08.2022թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 159-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2022 թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 12:0-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`