Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/33420/02/22 քաղաքացիական գործով Ֆենյա Գեղամի Գասպարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/33420/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03 հոկտեմբերի 2022 թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Արամ Մկրտչյան/, ծանոթանալով <<ԱյԴի բանկ>> ՓԲ ընկերության հայցադիմումին ընդդեմ Ֆենյա Գեղամի Գասպարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ,

ՊԱՐԶԵՑ
01.07.2022թ. <<ԱյԴի բանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ֆենյա Գեղամի Գասպարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, որը նույն օրը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Տաշչյանին:
14.07.2022թ. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Մ. Տաշչյան/ որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
16.09.2022թ. հայցադիմումը կրկին ներկայացվել է, նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 22.09.2022 թվականին:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով, հայցադիմումի սկզբնապես ներկայացման օր համարել՝ 01.07.2022թ.:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի հունվարի 19-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`