Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/16020/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

08.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ-2 նստավայր` ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԴ/16020/02/22
<<07>> նոյեմբերի 2022թ.

Քաղաքացիական գործով պատասխանող
Լիլիթ Գևորգյանին
/ք.Երևան, Դ.Անհաղթի 19շ., 33/


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արմեն Անդրանիկի Էսքանդարիի ընդդեմ Լիլիթ Մարատի Գևորգյանի՝ երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին :
Դեռևս 27.10.2022 թվականի ծանուցմամբ Դուք տեղեկացվել էիք, որ սույն քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 30.11.2022 թվականին ժամը 11:20-ին, սակայն Բարձրագույն դատական խորհրդի կողմից <<վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով դիմած անձանց ազգային/միջազգային փորձագետի հետ նախնական հարցազրույցի ժամանակի և վայրի մասին>> վերտառությամբ հայտարարություններով տեղեկացվել է, որ (…) Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընգրկվելու նպատակով դիմած դատավոր Հ. Շահնազարյանի նախնական հարցազրույցը միջազգային փորձագետի հետ տեղի է ունենալու 2022 թվականի նոյեմբերի 30-ին ժամը 12:00-ին, իսկ ազգային փորձագետի հետ՝ նույն օրը ժամը 14:00-ին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով 30.11.2022 թվականին նշանակված դատական նիստը տեղափոխվել նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի <<13>>-ին, ժամը՝ <<12::50>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


Հարգանքով`


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`