Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/42066/02/19 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին-դատական ծանուցագիր

08.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-23-93-93/

ԴԴ-9.1-Ե-
ԵԴ/42066/02/19
Ռազմիկ Անդրանիկի Առաքելյանի
իրավահաջորդ Ռուդիկ Առաքելյանին
ք. Երևան, Մարտիրոսյան փողոց, տուն 5

Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/42066/02/19 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

ԵԴ/42066/02/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.10.2022թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԴ/42066/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի ընդդեմ Գայանե Ռաֆիկի Գրիգորյանի, Վերգինե Վանոյի Ղազարյանի, Ռազմիկ Անդրանիկի Առաքելյանի իրավահաջորդներ` Ռաֆիկ Ռազմիկի Առաքելյանի, Ռուդիկ Ռազմիկի Առաքելյանի, Նաիրի Ռազմիկի Առաքելյանի` ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և վտարելու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ն 04.12.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գայանե Ռաֆիկի Գրիգորյանի, Վերգինե Վանոյի Ղազարյանի, Ռազմիկ Անդրանիկի Առաքելյանի իրավահաջորդներ` Ռաֆիկ Ռազմիկի Առաքելյանի, Ռուդիկ Ռազմիկի Առաքելյանի, Նաիրի Ռազմիկի Առաքելյանի` ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և վտարելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 13.12.2020թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Թիվ ԵԴ/42066/02/19 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի ընդդեմ Գայանե Ռաֆիկի Գրիգորյանի, Վերգինե Վանոյի Ղազարյանի, Ռազմիկ Անդրանիկի Առաքելյանի իրավահաջորդներ` Ռաֆիկ Ռազմիկի Առաքելյանի, Ռուդիկ Ռազմիկի Առաքելյանի, Նաիրի Ռազմիկի Առաքելյանի` ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և վտարելու մասին, նշանակել դատաքննության` 2023թ մարտի 07-ին, ժամը 10:15-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


:

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 23 93 93

Էլ. փոստ`