Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24920/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/24920/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայցվոր Մարինե Հայկազի Պողոսյանին
(ՀՀ, քաղաք Երևան Շերամի 41 շենք 25 բնակարան)

Ըստ Մարինե Հայկազի Պողոսյանի ընդդեմ Արմեն Դմիտրիի Սիմոնյանի, «Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Ն.Մանուչարյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, Գայանե Ռոմանի Ադամյանի` անշարժ գույքի ½ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, 2009 թվականի դեկտեմբերի 26-ի՝ գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին պայմանագիրը մասնակի՝ ½ մասով, Երևան քաղաքի Դրոյի փողոց թիվ 74 տան նկատմամբ «Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի՝ ½ մասով, «Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Գայանե Ռոմանի Ադամյանի միջև 2011 թվականի դեկտեմբերի 08-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի թիվ 1ԱԲ088611 պայմանագիրը մասնակի՝ ½ մասով և Գայանե Ռոմանի Ադամյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի՝ ½ մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 03-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Լ. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`