Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/12790/02/21 քաղաքացիական գործվով դատական ծանուցագիր

09.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/12790/02/21
ԴԴ23
,,____,,______________ 2022թ.

Պատասխանող` Երեմ Չուբարի Դավրեշյանիհ
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Մարմարիկ, 4-ր փողոց, 9 տուն


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Միշա Չուբարի Դավրեշյանի ընդդեմ Վոլոդյա Չուբարի Դավրեշյանի, Երեմ Չուբարի Դավրեշյանի, Գրիշա Չուբարի Դավրեշյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 20-ին, ժամը 11:00-ին (դատական նիստերի դահլիճ 1) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան(ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13 հոդվածի 2-րդ մասիև 148 հոդվածի 4-րդ մասի համաձայն պարզաբանվում է Ձեր իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն Դուք, որպես գործին մասնակցող անձ սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեք. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 2-րդ մասի համաձայն Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի համաձայն՝ 1. պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով(...):
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 150 հոդվածի համաձայն՝ 1) Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունել հայցվորի պահանջը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը. 2) Հայցվորի պահանջները պատասխանողի կողմից ընդունելու դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է կիրառել արագացված դատաքննություն. 3) Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջները, ապա առաջին ատյանի դատարանն ընդունված պահանջների մասով կարող է առանձնացնել առանձին վարույթ՝ այդ վարույթով կիրառելով արագացված դատաքննություն. 4) Դատարանը կարող է պահանջների ընդունումը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի ընդունումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի իրավունքներն ու օրինական շահերը կամ հիմքեր կան կասկածելու, որ պատասխանողը հայցվորի պահանջներն ընդունում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով. 5) Նախքան սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելն առաջին ատյանի դատարանը պատասխանողին պարզաբանում է պահանջի ընդունման դատավարական հետևանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152 հոդվածի համաձայն` 1) Գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի. 2) Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է. 3) Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա. 4) Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները. 5) Սույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում. 6) Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում. 7) Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում. 8) Գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը. 9) Գործի քննությունն ավարտվելուց հետո մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը գործին մասնակցող անձինք չեն կարող ներկայացնել միջնորդություններ: Այդ ժամանակահատվածում ներկայացված միջնորդությունները ենթակա չեն քննարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով.
2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 177 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատաքննության ժամանակ գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով գործին մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, հիմք է առաջին ատյանի դատարանի կողմից այդ փաստը հաստատող ապացույցը չհետազոտելու համար, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ այդ ապացույցն անհրաժեշտ է գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես դատավարության պատասխանող կողմ` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`