Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2569/02/22 քաղաքացիական գործով Աննա Սարիբեկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

09.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2569/02/15


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

12.09.2022թ. ք. Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանս, ծանոթանալով թիվ ԵԿԴ/2569/02/15 քաղաքացիական գործին` ըստ հայցի «Մեգատրոն» ՍՊ ընկերության ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության, Հայկ Միրզոյանի, Աննա Սարիբեկյանի, երրորդ անձ Արտաշես Մարգարյան՝ խախտված իրավունքը վերականգնելու և ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է գտնվել ԵՄԴ/1539/02/17քաղաքացիական գործը:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ թիվ ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործը 01.09.2022թ.-ին մակագրվել և 05.09.2022թ.-ին հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ, 1441-րդ հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`