Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/29145/02/21 պատասխանողներ՝ Անժելա Նապոլեոնի Տեդեևին, Լուսյա Կառլենի Բանդուանյանին

09.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դատարանում, դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Արփինե Ռոբերտի Գասպարյանի ընդդեմ Լուսյա Կառլենի Բանդուանյանի, Անժելա Նապոլեոնի Տեդեևի` համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/29145/02/21 քաղաքացիական գործը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արփինե Ռոբերտի Գասպարյանի ընդդեմ Լուսյա Կառլենի Բանդուանյանի, Անժելա Նապոլեոնի Տեդեևի` համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու պահանջի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝
1. Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի:
3. Նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Տվյալ դեպքում, Դատարանը նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով նշանակված դատական նիստերի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված դատավարական գործողությունները, և համարելով գործը դատաքննության նախապատրաստված, գտնում է, որ նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Արփինե Ռոբերտի Գասպարյանի ընդդեմ Լուսյա Կառլենի Բանդուանյանի, Անժելա Նապոլեոնի Տեդեևի` համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/29145/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության՝ 2023 թվականի մարտի 2-ին, ժամը 14:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 1051 18 13

Էլ. փոստ`