Թիվ ՍԴ2/1165/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում
10.11.2022
10․11․2022 թ․
ՍԴ2/1165/02/21 քաղաքացիական գործ
Հրապարակային ծանուցում
Պատասխանող՝ Մարիետա Սարգսի Հայրապետյանին
Սյունիքի մարզ, գյ․ Սյունիք 11/24
Թիվ ՍԴ2/1165/02/21 քաղաքացիական գործով <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Մարիետա Սարգսի Հայրապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին։
09.11.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Դատական նիստը նշանակվել է 29.11.2022 թվականին, ժամը` 15:40-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում (ք. Կապան, Մ․Ստեփանյան 3/2):
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2
Հեռ..` +374(0285)2-73-02
Էլ. փոստ`