Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/49189/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-23-93-93/

.

Երևան քաղաքի «Արեշ» համատիրությանը
ք. Երևան, Աթոյանի փող. 13 շենք

ԵԴ/49189/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.10.2022թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում, մասնակցությամբ՝ հայցվոր Հարություն Ասլանի Առուստամովի ներկայացուցիչ Մարտուն Մկոյանի. քննարկելով թիվ ԵԴ/49189/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Հարություն Ասլանի Առուստամովի ընդդեմ Երևան քաղաքի «Արեշ» համատիորւթյան, երրորդ անձ Երևանի Էրեբունի վարչական շրջանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հարություն Ասլանի Առուստամովը 29.10.2021թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Երևան քաղաքի «Արեշ» համատիորւթյան, երրորդ անձ Երևանի Էրեբունի վարչական շրջանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 03.11.2021թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 09.11.2021թ. կայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում, որով պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է սահմանել 2022 թվականի մարտի 09-ին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2022թ. որոշում է պարզեցված վարույթը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր հայցային կարգով իրականացնելու մասին:
Թիվ ԵԴ/49189/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Հարություն Ասլանի Առուստամովի ընդդեմ Երևան քաղաքի «Արեշ» համատիորւթյան, երրորդ անձ Երևանի Էրեբունի վարչական շրջանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2023թ փետրվարի 01-ին, ժամը 15:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ






Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`