Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/2992/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԿԴ/2992/02/19
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ Արա Թունանյան
/Սյունիքի մարզ, Տեղ համ․, 3-րդ փող․, 21 տ․ /
Երրորդ անձ Վարդան Թունանյան
/ք․Քաջարան, Բակունցի փող․, 5 շ․, 33 բն․ /

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սարգիս Սարգսյանի ընդդեմ ՀՀ <<Փորձագիտական կենտրոն<< ՊՈԱԿ-ի, երրորդ անձինք <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության, Արա Թունանյանի, Վարդան Թունանյանի ` եզրակացությունը և ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես երրորդ անձ:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականին փետրվարի 21-ին, ժամը` 14:40-ին,որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2022 թվականի որոշում՝ կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`