Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/29835/02/20

11.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29835/02/20



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<10>> նոյեմբերի 2022թ. ք.Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)՝ նախագահությամբ դատավոր՝ Ա. Ստեփանյանի, քարտուղարությամբ՝ Լ. Լևոնյանի, դռնբաց նախնական դատական նիստում, քննության առնելով թիվ ԵԴ/29835/02/20 քաղաքացիական գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Հարություն Սամվելի Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Գուրգենի Սարգսյանի ընդդեմ Բելա Արայիկի Ասատրյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բաժնեմասի նկատմամբ բնռագանձում տարածելու պահանջների մասին:
Դատարանը, նկատի ունենալով, որ կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված դատավարական գործողությունները, և համարելով գործը դատաքննության նախապատրաստված, գտնում է, որ նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 174-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/29835/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության՝ 2023 թվականի մարտի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`