Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ հա. ԵԴ/22241/02/21 Երրորդ անձ՝ Քնարիկ Սահակյանին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արարատյան 62/1 շենք, 412 բն.

12.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

Որպես երրորդ անձ, 2022 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 12:15-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/22241/02/21 քաղաքացիական գործով ըստ դիմումի՝ Կամո Արսենի Սաղաթելյանի ընդդեմ Լիանա Արսենի Սաղաթելյանի, երրորդ անձինք՝ «ՎՏԲ-Հայաստան» ՓԲ ընկերության, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության, Արսեն ՌազմիկիՍաղաթելյանի, Ջավահիր Արսենի Սաղաթելյանի և Քնարիկ Ահարոնի Սահակայնի՝ բաժնեմասի նկատմամաբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և այդ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի սույն թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է՝ դատավոր Հայարփի Զարգարյանի 18.10.2022 թվականից մինչև 28.10.2022 թվականը ներառյալ գտնվելու է գործուղման մեջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Դետրոիտ նահանգի Միչիգան և Նյու Օրլեան նահանգի Լուիզիանա քաղաքներում կայանալիք Կին դատավորների ազգային միության (HAWJ) 44-րդ տարեկան համաժողովին մասնակցելու համար:

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`