Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/8096/02/21 քաղաքացիական գործով 20.10.2022թ. որոշում, դատական ծանուցագիր

13.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Երվադա ՍՊԸ
ՀՀ., ք. Երևան, Արին Բերդի 3/4

Պատասխանող՝ Հայաստանի Հանրապետություն
ի դեմս ՀՀ կառավարությանը
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1


Ուղարկվում է թիվ ԵԴ/8096/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.10.2022թ. որոշումը՝ պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին:
Տեղեկացնում ենքեք այն մասին, որ թիվ ԵԴ/8096/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի հունվարի 24-ին ժամը 16:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առդիր՝ որոշում «2» թերթ:

Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`