Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԴ/1301/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ

14.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 3-րդ մաս

ԿԴ/1301/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ


Զարուհի Քաջիկի Վարդանյանին
/Կոտայքի մ., ք. Աբովյան, Ուսանողական թղմ., 4շ., բն. 621 /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի ընդդեմ Զարուհի Քաջիկի Վարդանյանի՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես հայցվոր:
Դատական նիստը նշանակվել է 2023թ. փետրվարի 02-ին, ժամը` 14:00-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի գործավար Վ. Վարդանյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` +374224 2-16-12

Էլ. փոստ`