Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/6274/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

14.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru
Ե-
Գործ ՇԴ/6274/02/22
«19» հոկտեմբերի 2022թ

Թիվ ՇԴ/6274/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
Հայցվոր՝ Ալեքսան Ռազմիկի Հայրապետյանի
սնանկության գործով կառավարիչ
Կամո Հարոյանի ներկայացուցիչ Համլետ Մնացակայնան
/ հասցեն ք. Արարատ, Շիրվանզադեիր 19տ /


Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գոռ Հարությունյան) 30,09.2022թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Ալեքսան Ռազմիկի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի հայցադիմումն ընդդեմ Անահիտ Միշայի Հայրապետյանի՝ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի Անկախության հր.7):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Գ.ՋԱՆՈՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր.7

Հեռ..` /0312/50183

Էլ. փոստ`