Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/1283/02/22 քաղաքացիական գործով «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ վերաբերյալ դատական ծանուցագիր

15.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1283/02/17


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

12.09.2022թ. ք. Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանս, ծանոթանալով թիվ ԵԿԴ/1283/02/17 քաղաքացիական գործի նյութերին` ըստ հայցի Սոնյա Վիլսոնի Մաքլեոդի ընդդեմ Վաչագան Սարկիսյանի, երրորդ անձ՝ «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության՝ 23.12.2014թ.-ին Սոնյա Մաքլեոդի և Վաչագան Սարկիսյանի միջև կնքված «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասի նկատմամբ Սոնյա Մաքլեոդի սեփականության իրավունքը վերականգնելու, 2014 թվականի ֆինանսական տարուց սկսած Վաչագան Սարկիսյանից «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության բաշխված շահույթի 57 տոկոսը բռնագանձելու պահանջների մասին և ըստ Վաչագան Սարկիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սոնյա Վիլսոնի Մաքլեոդի, երրորդ անձ «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) 03.12.2014թ.-ի կնքված «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու, «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ Վաչագան Սարկիսյանի սեփականության իրավուվքը վերականգնելու, Սոնյա Վիլսոնի Մաքլեոդից 2014թ.-ի ֆինանսական տարուց սկսած «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) բաշխված շահույթի 50 տոկոսը բռնագանձելու պահանջի մասին:

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է գտնվել ԵԿԴ/1283/02/17 քաղաքացիական գործը:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ թիվ ԵԿԴ/1283/02/17 քաղաքացիական գործը 01.09.2022թ.-ին մակագրվել և 05.09.2022թ.-ին հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ, 1441-րդ հոդվածներով



Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2022թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`