Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/27674/02/21 քաղաքացիական գործով Շաքի Համլետի Ղազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

15.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27674/02/21


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ հայցի Հրանտ Լևոնի Գասպարյանի և Աննա Գևորգի Գասպարյանի ընդդեմ պատասխանող Կոնստանտին Նորայրի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Նորիկ Կոնստանտինի Հովհաննիսյանի, Շաքի Համլետի Ղազարյանի, «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության, Վահագն Լյուդվիգի Զաքարյանի և ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավահարաբերությունը դադարած համարելու, անվավերության հետևանքներ կիրառելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու հանգամանքով պայմանավորված՝ քաղաքացիական գործը 24.08.2022թ. մակագրվել և 26.08.2020թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը


ՈՐՈՇԵՑ
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2022 թ. դեկտեմբերի 08-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`