Թիվ ԼԴ/5478/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր
15.11.2022
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-31, lori-dataran@mail.ru
Քաղաքացիական գործ
ԼԴ/5478/02/22
Սամվել Հրաչյայի Ամիրբեկյանին
Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց փող., շ. 43/1, բն. 17
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) վարույթում է գտնվում թիվ ԼԴ/5478/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Արամ Սամվելի Ամիրբեկյանի, երրորդ անձինք՝ Սամվել Հրաչյայի Ամիրբեկյան, Էմմա Ղարիբի Ղարագյոզյան՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրապարակային ծանուցվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը և դատավարական փաստաթղթերը դեպոնացված է դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ԽԱՉԻԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` (0322) 2-40-31
Էլ. փոստ`