Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՏԴ/2785/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

15.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Պատասխանող՝



Արմինե Ռոբերտի Ծատուրյանին
/ՀՀ, Տավուշի մարզ, ք. Բերդ, Ուտիքի փ., տուն 1/


Ձեզ է ուղարկվում թիվ ՏԴ/2785/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2022 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը 12:10-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (հասցե՝ ք.Դիլիջան, Շահումյան 15, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:

Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 268 27270

Էլ. փոստ`