թիվ ՏԴ/1965/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
15.11.2022
Երրորդ անձ՝
Նորայր Ռոբերտի Հովհաննիսյանին
/հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Դեղձավան, 1փ., տուն 13/
Ձեզ է ուղարկվում թիվ ՏԴ/1965/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2022 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյան քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` +374 268 27270
Էլ. փոստ`