Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/19208/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Զավեն Նելսոնի Սարգսյանին
ք.Երևան, Բաղրամյան 53-47

Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԴ/19208/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.11.2022թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ելենա Վիկտորի Բայբուրթյանի ընդդեմ Զավեն Նելսոնի Սարգսյանի, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ելենա Վիկտորի Բայբուրթյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանը 20.04.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Զավեն Նելսոնի Սարգսյանի, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 03.10.2022թ. դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, իսկ Զավեն Նելսոնի Սարգսյանին հասցեագրված դատական ծանուցագրերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 15-րդ օրը վերջինս համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/19208/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Ելենա Վիկտորի Բայբուրթյանի ընդդեմ Զավեն Նելսոնի Սարգսյանի, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 20.12.2022թ.-ին, ժամը 12:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`