Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/46555/02/22 Պատասխանող՝ Միհրան Հովհաննեսի Բզնունուն, Երրորդ անձ՝ Հովհաննես Միհրանի Բզնունուն, Քրիստինա Հովհաննեսի Բզնունուն

16.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

24 հոկտեմբերի 2022 թվական քաղաք Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի (այսուհետ՝ Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Միհրան Հովհաննեսի Բզնունու, երրորդ անձինք՝ Հովհաննես Միհրանի Բզնունու, Քրիստինա Հովհաննեսի Բզնունու՝ ք. Երևան, Կիևյան փողոց, 11 շենք, 22 բնակարան հասցեում գտնվող (վկայական 10082021-01-0131) թիվ 01-003-0028-0172-001-022 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից (այսուհետ՝ Անշարժ գույք) Միհրան Հովհաննեսի Բզնունուն պատկանող 1/6 բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/46555/02/22 քաղաքացիական գործը.

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի 20.09.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Միհրան Հովհաննեսի Բզնունու, երրորդ անձինք՝ Հովհաննես Միհրանի Բզնունու, Քրիստինա Հովհաննեսի Բզնունու՝ ք. Երևան, Կիևյան փողոց, 11 շենք, 22 բնակարան հասցեում գտնվող (վկայական 10082021-01-0131) թիվ 01-003-0028-0172-001-022 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից (այսուհետ՝ Անշարժ գույք) Միհրան Հովհաննեսի Բզնունուն պատկանող 1/6 բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջների վերաբերյալ հայցադիմումը (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/46555/02/22):
Վերոհիշյալ որոշումն օրենքով սահմանված ժամկետում և կարգով ուղարկվել է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Հաշվի առնելով, որ դատավորների վերապատրաստման դասընթացների ժամանակացույցի համաձայն՝ դատավոր Ա. Սաֆարյանը 17.10.2022-21.10.2022 թվականը ընկած ժամանակահատվածում մասնակցելու է տարեկան պարտադիր վերապատրաստման դասընթացներին, սույն դիմումի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 24.10.2022 թվականին։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Միհրան Հովհաննեսի Բզնունու, երրորդ անձինք՝ Հովհաննես Միհրանի Բզնունու, Քրիստինա Հովհաննեսի Բզնունու՝ ք. Երևան, Կիևյան փողոց, 11 շենք, 22 բնակարան հասցեում գտնվող (վկայական 10082021-01-0131) թիվ 01-003-0028-0172-001-022 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից (այսուհետ՝ Անշարժ գույք) Միհրան Հովհաննեսի Բզնունուն պատկանող 1/6 բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/46555/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 05.12.2022 թվականին` ժամը «11:00»-ին (ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 1051 18 13

Էլ. փոստ`