Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքացիական գործ ԵԴ/0078/16/21

16.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

15.07.2022թ. ք. Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Զարգարյանս, քննության առնելով Ֆրանսիայի Հանրապետության Թիոնվիլ քաղաքի դատական կատարածուի` Թենգիզ Ալոյանի վերաբերյալ դատական հանձնարարությունը,
ՊԱՐԶԵՑԻ
Ֆրանսիայի Հանրապետության Թիոնվիլ քաղաքի դատական կատարածուն ներկայացրել է դատական հանձնարարություն Թենգիզ Ալոյանի վերաբերյալ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Ս. Իսկանդարյան/ 07.07.2021 թվականի որոշմամբ դատական հանձնարարությունն ընդունվել է վարույթ:
Դատական հանձնարարությունը մակագրվել է դատավոր Հ.Զարգարյանին 20.01.2022թ.:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Իսկանդարյանի լիազորությունները դադարելու հիմքով թիվ ԵԴ/0078/16/21 քաղաքացիական գործը 29.06.2022 թվականին մակագրվել է Դատարանին (նախագահող դատավոր` Հ. Զարգարյան), և 06.07.2022 թվականին հանձնվել է Դատարանի կազմին:
Դատարանը, ծանոթանալով Ֆրանսիայի Հանրապետության Թիոնվիլ քաղաքի դատական կատարածուի դատական հանձնարարությանը, հանգում է այն եզրակացության, որ հանձնարարությունը ներկայացված է «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» 15.11.1965թ. Հաագայի կոնվենցիայի պահանջներին համապատասխան:
Դատական հանձնարարությունն ընդդատյա է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին:
Դատական հանձնարարությանը վերադարձնելու կամ մերժելու հիմքեր չկան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածովներով՝
ՈՐՈՇԵՑԻ
Ֆրանսիայի Հանրապետության Թիոնվիլ քաղաքի դատական կատարածուի` Թենգիզ Ալոյանի վերաբերյալ դատական հանձնարարությունը ընդունել վարույթ և 17.11.2022 թվականի ժամը 10:00-ին նշանակել դատական նիստ:
Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`