Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/24600/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ <<Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն>> ՀՈԱԿ-ին ուղղված դատական ծանուցագիր

17.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Հրավիրվում եք, ըստ հայցի Հրաչյա Վահանի Աղաբեկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ <<Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն>> ՀՈԱԿ՝ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունման պահից անվավեր ճանաչելու, հայցվորի հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու, իսկ դրա անհնարինության դեպքում' նախկին աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցման գումարը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես երրորդ անձ, 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`