Թիվ ԵԴ/51685/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացում
17.11.2022
Մանե Գագիկի Հովակիմյանին
/ ք. Երևան, Դրոյի փ., 56/
Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը.
Հայտնվում է, որ թիվ ԵԴ/51685/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության ընդդեմ Մանե Գագիկի Հովակիմյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին՝ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ ք.Երևան, Մ. Խորենացի 162 Ա հասցեում ՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վերը նշված քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի հունվարի 12-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:
Դատավոր՝ Լիզա Գրիգորյան