Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0235/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵՄԴ/0235/02/18
Պատասխանողներ` Արթուր Վալերիի Ստեփանյանին
/ՀՀ ք. Երևան, Անդրանիկի 57շ., 33 բն./
Գրիզելտա Վարնազի Ասլանյանին
/ՀՀ ք. Երևան, Անդրանիկի 57շ., 33 բն./

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի «Յունիբանկ» էԲԲ ընկերությունն ընդդեմ Արթուր Վալերիի Ստեփանյանի և Գրիզելտա Վարնազի Ասլանյանի` համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից Արթուր Վալերիի Ստեփանյանի բաժնեմասն առանձնացնելու իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին թիվ ԵՄԴ/0235/02/18 քաղաքացիական գործը։
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի ապրիլի 11-ին, ժամը` 11:20-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միարժամանակ պարզաբանուվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասոի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Միաժամանակ հայտնվում է, որ.
ՀՀ քաղաքացիական դատավարության 168-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն արձանագրային որոշմամբ որոշել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և ապացուցման պարտականություններ բաշխելու կանոններին համապատասխան կողմերի միջև բաշխել է ապացուցման բեռը: Ապացույցներ ներկայաացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մարտի 06-ը: Դատարանի արձանագրային որոշմանը ծանոթանալու համար կարող եք ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակի 2 նստավայր/, հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա:

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`