Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՇԴ/1350/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Քրիստինե Խաչատուրի Հարոյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Խր․ Հայրիկ խճուղի, 31ա շենք, բն․ 14)


Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/1350/02/22 քաղաքացիական գործով 2022 թվականի նոյեմբերի 09-ին, ժամը 14:20-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հունվարի 26-ին, ժամը 17:30-ին (հասցե` ք. ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը համապատասխան լիազորագրով):
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐ՝Ա.ՍԱՐՈՅԱՆ

Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան

Հասցե` ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244-5-53-04

Էլ. փոստ`