Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹիվԵԴ/37779/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում

18.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/37779/02/22
ԴԴ-9.1 Ե-¬¬¬¬¬¬¬________________
<<25>> հոկտեմբերի 2022թ
Քաղաքացիական գործով հայցվոր
<<Յունիբանկ >> ԲԲ ընկերությանը
/ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, թիվ 1-5/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Սյուզի Վալերիկի Վանոյնանի՝724.353,40ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հիմք ընդունելով վերը նշվածը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199 հոդվածով՝ ուղարկում եմ Դատարանի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և հայցի ապահովումը քննության առնելու մասին որոշումները:
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության 30 և 31 հոդվածների համաձայն որպես գործին մասնակցող անձ` դատավարության հայցվոր կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածով սահմանված Գործին մասնակցող անձան իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները.
1)ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն:


Կից`
 Դատարանի որոշումները բաղկացած <<04>>թերթից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`