Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/23996/02/19 քաղաքացիական գործով Աստղիկ Գագիկի Տորիկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԴԴ 9.1

Աստղիկ Գագիկի Տորիկյանին
/ք.Երևան, Շինարարների փող., 27 շ., 15 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23996/02/19 քաղաքացիական գործը ըստ հայցի` Ալբերտ Անդրանիկի Հակոբյանի ընդդեմ Լուիզա Ռա‎իկի Հաջիկյանի, Աստղիկ Գագիկի Տորիկյանի, երրորդ անձ Մկրտիչ Աշոտի Աբրահամյանի` Աստղիկ Տորիկյանի և Լուիզա Հաջիկյանի միջև 25.01.2007 թվականին կնքված թիվ 277 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` գործարքը շինծու լինելու հիմքով անվավեր ճանաչելու և առոչինչ գործարքի հետևանքներ, այն է` Լուիզա Հաջիկյանի անվամբ ք.Երևան, Նոր Նորք համայնքի 5-րդ մ/շ շենքի /Մառի փող. 6 շենք, բնակարան թիվ 29 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 29.01.2007 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/23996/02/19 քաղաքացիական գործով 12.12.2022թ.–ին, ժամը 16:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`