ԹԻՎ ԱՎԴ/5415/02/21 քաղաքացիական գործով
21.11.2022
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ/5415/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Իսկուհի Հովհաննեսի Հովհաննիսյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Գետազատ, Ձ.Աղայան փող., տուն 18
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Միշա Սանջանի Դաշյանի ընդդեմ Իսկուհի Հովհաննեսի Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Գետազատ, Զ.Աղայան փող., տուն 18 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<չպահանջված>> նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակվել է 2023 թվականի փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին>> որոշումները, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`