Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28561/02/21 Հայցվոր՝ Գայանե Կամոյի Մարգարյանին /ՀՀ, ք. Երևան, Շոպրոնի, 2-րդ նրբանցք, 6 շենք, բնակարան 11 / և Պատասխանող՝ Արշակ Ռաֆիկի /ՀՀ, ք. Երևան, Շոպրոնի 2-րդ նրբանցք, շենք 6, բնակարան 11/ /ք. Երևան, Կենտրոն, Դեմիրճյան փ. 38, բնակարան 41/ Մարգարյանին

22.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

24 հոկտեմբերի 2022 թվական քաղաք Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի, ուսումնասիրելով ըստ հայցի Գայանե Կամոյի Մարգարյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության, Արշակ Ռաֆիկի Մարգարյանի՝ մասնակի՝ ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գրավի իրավունքի ձեռքբերման և պետական գրանցման մասով Արշակ Ռաֆիկի Մարգարյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության միջև 22.02.2011 թվականին ՀՀ ք, Երևան, Դավթաշեն, 4 թաղ, 15 շենք 51 հասցեով բնակարանի վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի, հիփոթեքի NՀՎ/ՁԲ044-15ա պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/28561/02/21 քաղաքացիական գործը.

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի 17.06.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Գայանե Կամոյի Մարգարյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության, Արշակ Ռաֆիկի Մարգարյանի՝ մասնակի՝ ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գրավի իրավունքի ձեռքբերման և պետական գրանցման մասով Արշակ Ռաֆիկի Մարգարյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության միջև 22.02.2011 թվականին ՀՀ ք, Երևան, Դավթաշեն, 4 թաղ, 15 շենք 51 հասցեով բնակարանի վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի, հիփոթեքի NՀՎ/ՁԲ044-15ա պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցադիմումը (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28561/02/21):
Վերոհիշյալ որոշումն օրենքով սահմանված ժամկետում և կարգով ուղարկվել է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Գայանե Կամոյի Մարգարյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության, Արշակ Ռաֆիկի Մարգարյանի՝ մասնակի՝ ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գրավի իրավունքի ձեռքբերման և պետական գրանցման մասով Արշակ Ռաֆիկի Մարգարյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության միջև 22.02.2011 թվականին ՀՀ ք, Երևան, Դավթաշեն, 4 թաղ, 15 շենք 51 հասցեով բնակարանի վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի, հիփոթեքի NՀՎ/ՁԲ044-15ա պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալթիվ ԵԴ/28561/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 05.12.2022 թվականին` ժամը «11:30»-ին (ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 1051 18 13

Էլ. փոստ`