Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ2/0597/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցում

22.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեռ. (0285) 5-29-03

Պատասխանող՝ Հեղինե Սամվելի Հայրյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Գ.Նժդեհի 24/13

Թիվ ՍԴ2/0597/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Անահիտ Վանիկի Դավթյանի, Մհեր Սամվելի Հայրյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով պարտապանների բաժնեմասերն Կապան քաղաքի Գ․Նժդեհի 24/13 հասցեի անշարժ գույքում առանձնացնելու, անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով այդ բաժինները ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանումը տարածելով վերջիններիս բաժինների վրա, ինչպես նաև BMW740 մակնիշի 77ԼԼ030 համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ Անահիտ Դավթյանի բաժինը սեփականության մյուս մասնակցի կողմից շուկայական գնով չգնելու դեպքում՝ ավտոմեքենան հրապարակային սակարկությամբ իրացնելու՝ բռնագանձումը Անահիտ Վանիկի Դավթյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունվարի 9-ին, ժամը՝ 11։30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում։
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`