Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15597/02/21քաղաքացիական գործով Տիգրան Համբարձումյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15597/02/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 նոյեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացուցչի դիմումի հիման վրա ուսումնասիրելով թիվ ԵԴ/15597/02/21 քաղաքացիական գործի նյութերը.

ՊԱՐԶԵՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 16.06.2022թ. որոշմամբ բեկանել է ԵԴ/15597/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 03.09.2021թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության, որոշման պատճառաբանական մասում նշված ծավալով:
Քաղաքացիական գործը 25.08.2022թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 30.08.2022թ. հանձնվել աշխատակազմին:
Դատարանի 02.09.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել դիմում` քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ: Դիմումը դատավորի աշխատակազմին է տրամադրվել 08.10.2022թ.:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183, 199-200 հոդվածներով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
2022թ. նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին հրավիրել դատական նիստ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրում /քաղաք Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`