Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1973/02/22 քաղաքացիական գործով պատասխանող «ՍՊԱՅՍԵՐ ՍԻՍՏԵՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՏՎՈՒԹՅՍԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ուղղված դատական ծանուցագիր

22.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«ՍՊԱՅԴԵՐ ՍԻՍՏԵՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
/Հասցե`ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թատերական 6/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Սպայդեր Սիստեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2023 թվականի փետրվարի 02-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործին մասնակցող իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատեր հանդիսոցող ֆիզիկական անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար:
Միաժամանական տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`