Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/32529/02/19 քաղաքացիական գործով Հովհաննես Դավիթի Աղաջանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴ 9.1

Արմեն Պուտանյանին
/ՀՀ, քաղաք Երևան, Խաչատրյան փողոց,
30 շենք, 19 բնակարան/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23320/02/20 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի “ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի ընդդեմ «ԴԻԵՔՍ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի, երրորդ անձիք` <<Արմենիա Ինշուրանս>> ԱՓԲԸ-ի, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի` փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/23320/02/20 քաղաքացիական գործով 14.12.2022թ.–ին, ժամը 10։50-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`