Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ/2682/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցում

23.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/2682/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Երրորդ անձ՝ Ալբերտ Արամի Հակոբյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Արևշատ, Սպանդարյան փող., տուն 23

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Գեղամ Արամի Հակոբյանի, երրորդ անձինք՝ Արամ Գեղամի Հակոբյանի, Արմիկ Անդրանիկի Հակոբյանի, Գրիշա Արամի Հակոբյանի, Ալբերտ Արամի Հակոբյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում համասեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին։
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Արևշատ, Սպանդարյան փող., տուն 23 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<տեղափոխված>> նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակվել է 2023 թվականի հունվարի 24-ին, ժամը 10:30-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին՚ որոշումները, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`