Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/5076/02/21 քաղաքացիական գործով պատասխանող ՎԱՐԴԱՆ ԿՈԼՅԱՅԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

23.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՎԱՐԴԱՆ ԿՈԼՅԱՅԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գր. Լուսավորչի 54 շ., 30 բն.)


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Վարդան Կոլյայի Կարապետյանի ընդդեմ «Էլիզա Ֆարմ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Կարեն Գառնիկի Մխիթարյանի` վնաս պատճառելը կանխելու և պատճառված վնասների հատուցման պահանջների մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Հայցվոր /Հայցվորի ներկայացուցիչ/ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործին մասնակցող իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար:
Միաժամանական տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`