Թիվ ԵԴ/7151/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
23.11.2022
Թիվ ԵԴ/7151/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող Հովհաննես Ավետիքի Ղազարյանին
(ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ Բոշնաղյան փողոց 3 նրբանցք տուն 14)
Պատասխանող Միքայել Ռամիկի Աբրահամյանին
(ՀՀ քաղաք Երևան Թումանյան 12/2 շենք բնակարան 8)
Պատասխանող Ժիրայր Մանուկյանին
(ՀՀ քաղաք Երևան, Էրեբունի, Ավանեսովի նրբ., 8/1 շենք, 39 բնակարան)
Ըստ Գևորգ Յուրիկի Հայրապետյանի և Գևորգ Յուրիկի Հայրապետյանի հայցի ընդդեմ ԵԷԴ/0002/04/17 սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի, Միքայել Ռամիկի Աբրահամյանի, Հովհաննես Ավետիքի Ղազարյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ «Անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 27-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ
Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա
Հեռ..` 010-57-34-44
Էլ. փոստ`