Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/2098/02/17 քաղաքացիական գործով

23.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ/2098/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Անահիտ Վաչիկի Նիկողոսյանին
ՀՀ, Արարատի մարզ, գ. Վերին Արտաշատ, Գալստյան փող., 40 տուն


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Մատինյանի 20.06.2017թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/2098/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Նիկողոսյանի, Հայաստան, Թաթուլ, Կարինե Գրիգորյանների՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2023 թվականի հունվարի 26-ին, ժամը 12:40-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Անհրաժեշտ է նշանակված օրը և ժամին ներկայանալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի:



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`