Թիվ ՍԴ/0872/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում
23.11.2022
23․11․2022 թ․
ՍԴ/0872/02/22 քաղաքացիական գործ
Հրապարակային ծանուցում
Պատասխանող՝ Թելման Սուրենի Ղազարյանին
Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Ն․ Ստեփանյան 24
Թիվ ՍԴ/0872/02/22 քաղաքացիական գործով <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Թելման Սուրենի Ղազարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին։
18.10.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին:
Դատական նիստը նշանակվել է 13.12.2022 թվականին, ժամը` 14:35-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում (ք. Կապան, Մ․Ստեփանյան 3/2):
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2
Հեռ..` +374(0285)2-73-02
Էլ. փոստ`